Ներքին 4 տարի առաջ - 00:17 04-07-2022

Դիպլոմ չունեցող վարչապետն անձամբ է բաժանում բոլորի դիպլոմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Տիգրան Ավինյանն այսօր մասնակցել են Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Վարչապետն անձամբ իր ձեռքով է հանձնել շր(անավարտներին դիպլոմները, որի մասին Oragir.news-ն ավելի վաղ հայտնել էր։

Ի տարբերություն ԵՊՀ-ի, որի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը ևս ներկա է եղել վարչապետը, Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների դիպլոմների հանձնման արարողությունը շատ համեստ է նշվել։ Այն անցկացվել է Պոլիտեխնիկական համալսարանի բակում և բացօթյա։

Անհասկանալի է, թե ինչու՞ է որևէ դիպլոմ չունեցող վարչապետը շարունակում տարբեր համալսարանների շրջանավարտների դիպլոմները հենց ինքը հանձնել, քանի որ ցանկացած համալսարան ունի իր ռեկտորը։