ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում հասցված հարվածների հետևանքով զոհվել է իրանցի չորս զինվոր:
Հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը ՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Քերմանշահի մասնաճյուղի մամուլի ծառայությանը։
«ԻՀՊԿ-ն հայտնել է Քերմանշահ նահանգում ԱՄՆ-ի կողմից հարձակման հետևանքով Պահապանների կորպուսի ռազմական օդատիեզերական ուժերի չորս անդամների մահվան մասին», – ասվում է հայտարարության մեջ։