Ներքին 4 տարի առաջ - 16:12 02-07-2022

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահավաք առաքելությունից: Այս մասին տեղեկացնում են ANCA-ից:

«Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ՝ անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների և ընտանիքների կյանքի համար»,- նշել է նա:

Երիմյանը ևս մեկ անգամ հիշեցրել և ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել։
Նա նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բռնության ենթարկել հայ ռազմագերիներին՝ ի հակառակ հրադադարի պայմանագրի և միջազգային իրավունքով Բաքվի ստանձնած պարտավորությունների։

«Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից,ով գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների ենթարկվել»,- ասել է նա:

ANCA –ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան