Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:13 01-07-2022

Ջոնսոնի գործընկերը հրաժարական է տվել տղամարդկանց նկատմամբ ոտնձգություններից հետո

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախկին փոխարտգործնախարար, Պահպանողական կուսակցության պատգամավոր Քրիստոֆեր Պինչերը ծեծկռտուք է կազմակերպել Լոնդոնի էլիտար ակումբներից մեկում։ Պինչերը ոտնձգություն է կատարելէ երկու տղամարդու նկատմամբ, գրում է The Sun-ը։

Այս միջադեպի պատճառով 52-ամյա Պինչերը ստիպված է եղել հրաժարական տալ կուսակցության համակարգողի տեղակալի պաշտոնից։ Այնուամենայնիվ, նա կշարունակի մնալ պատգամավոր։

Խորհրդարանականը նամակ է գրել վարչապետ Բորիս Ջոնսոնին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։ Նա խոստովանել է, որ չափից շատ է խմել և իր պահվածքով իրեն անպատվել։

«Ես ներողություն եմ խնդրում Ձեզնից և բոլոր նրանցից, ում այս ամենը վերաբերում է»,- գրել է Պինչերը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս