Ներքին Մշակույթ 4 տարի առաջ - 10:51 01-07-2022

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:

Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը:

Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։

Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն:

Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով և նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ նշանավորվում է բարեկամ երկրների՝ Վրաստանի և Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այն կարևոր նշանակություն ունի մեր մշակութային կյանքում՝ ամրապնդելու և շարունակական դարձնելու մեր երկրների միջև եղած մշակութային սերտ համագործակցությունը, հանրությանը ներկայացնելու և արժևորելու հանճարեղ դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի (Մհեր Մկրտչյան) ստեղծագործական կյանքը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Վրաստանից ներկայացուցիչներ՝ Դավիթ Բեժիտաշվիլիի գլխավորությամբ, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ և արվեստագետներ:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա