Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:41 30-06-2022

Տունն իրենով անելու համար՝ քրոջ որդուն տարել է հոգեբուժարան. փաստաբանը Ավանի ՀԱԿ-ի դեմ հաղորդում է ներկայացրել

«Թե ինչ խայտառակություն է տեղի ունենում Ավան հոգեկան առողջության կենտրոնում, ո´չ պատկերացնել է հնարավոր, ո´չ նկարագրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբան Նարինե Աբելյանը՝ նշելով, որ վստահորդը հոսպիտալացվել է Ավան ՀԱԿ, ինչի մասին ինքը տեղեկացվել է երկու շաբաթ անց:

Վստահորդի՝ Ավան ՀԱԿ տեղափոխվելու պատճառների և հոգեբուժարանում նրա նկատմամբ վերաբերմունքի մասին Oragir.news-ը զրուցել է փաստաբանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ 45-ամյա վստահորդի հետ կապված ամբողջ խայտառակ պատմությունը սկսվում է 2021 թվականի հունիսի 2-ից, երբ մահանում է նրա մայրը.

«Բաբաջանյան 157 հասցեում է ապրում Գ. Թ-ն։ Նա, բացի մորից, ունի երկու մորաքույր, մեկը մշտական ԱՄՆ-ում է ապրում, մյուսը՝ ՌԴ-ում։ Մոր մահից հետո, երբ ժառանգություն պետք է բացվեր, հայտնվում է Գ. Թ-ի ռուսաստանաբնակ մորաքույրը ու Ավան ՀԱԿ կանչ է գրանցում, ասելով, որ իբր Գ.Թ.-ի վիճակը վատ է: Կանչի հման վրա վերջինիս հոսպիտալացնում են։ Գ. Թ-ի մյուս` ամերիկաբնակ մորաքույրը, որն ավելի սրտացավ է, գալիս է ԱՄՆ-ից ՀՀ, Գ. Թ-ին հոգեբուժարանից հանում է ու դիմում փաստաբանի` ինձ, որ Գ.Թ.-ի ժառանգության ընդունման գործընթացը կազմակերպեմ, և որ այդ տունը մնա Գ. Թ.-ին, ոչ թե մորաքրոջը։ Ռուսաստանաբանակ մորաքույրը, երբ Գ. Թ-ին տանում է հոգեբուժարան, գնում է նոտարի մոտ, դիմում է ներկայացնում, որ քրոջ ժառանգությունն ընդունի։ Գ.Թ.-ին հոգեբուժարան տանելով վերջինս լուծում է առաջին հերթի ժառանգի հարցը, և դիմում որպես երկրորդ հերթի ժառանգ, քանի որ Գ. Թ.-ն իր մոր առաջին հերթի ժառանգն է»:

Մորաքույրը, փաստաբանի խոսքով, ներկայացրել է՝ իբր Գ. Թ-ն վտանգավոր է, իրենց վնասում է, ինքն իրեն էլ է վնասում, ու այդպես տանում է նրան հոգեբուժարան.

«Երբ մենք Գ. Թ.-ին հոգեբուժարանից հանում ենք, գնում նոտարի մոտ ժառանգության ընդունման դիմում ներկայացնելու նպատակով, նոտարի մոտ, բնականաբար, կասկած է առաջանում՝ Գ. Թ-ի գործունակության հետ կապված, մենք դա էլ ենք հաշվի առնում ու տանում դատահոգեբուժական փորձաքննության Նուբարաշենում։ Այնտեղ Դումանյանի նախագահությամբ իրականացվում է փորձաքննություն։ Գ.-ն ճանաչվում է գործարքունակ և ընդունում ժառանգությունը: Այնուհետ, իր սեփականության իրավունքը գրանցում ենք կադաստրի կոմիտեում: Հետագայում, մարտին, մորաքույրը ներկայացնում է Գ.-ին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում: Ներկայումս դատարանում այդ գործը քննվում է դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագայությամբ»։

Աբելյանն ասաց, որ տևական ժամանակ Գ. Թ-ի հետ կապ չի ունեցել ու տեղյակ չի եղել, որ մայիսի 30-ին Գ. Թ.-ին նորից հոսպիտալացրել են:

Ըստ բժիշկների՝ իր վստահորդը հոժարակամ բուժում է ստանում.

«Ես, իհարկե, չհավատացի, որ հոժարակամ բուժում է ստանում, որովհետև Գ. Թ-ն ուղղակի սարսափում է հոգեբուժարաններից, ու երբ որ մենք իր հետևից էինք գնացել, ինքը ասում էր՝ խնդրում եմ, ինձ էլ այստեղ չբերեք: Մորաքույրը Գ. Թ.-ին հենց դրանով է վախեցնում, ասելով, թե իբր գիժ է, տանելու է հոգեբուժարան»։

Փաստաբանի խոսքով՝, մորաքույրը սկանդալ է սարքել՝ ասելով, իբր Գ. Թ.-ն տան իրերն է դուրս շպրտում, վտանգավոր է մարդկանց համար․ «Նման բան գոյություն չունի, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ես այցելել եմ Գ. Թ-ի բնակարան, երկու հարևանները միաբերան ասում են, որ Գ. Թ.-ն հանգիստ է, երբևէ ոչ մեկին չի նեղացրել, մի հայելի է ընդամենը հանել դրել դուրսը, այն էլ նրա համար, որ մեծ գույք է, ու իրեն պետք չէ, այն ոչ մեկի չի խանգարում։ Այսինքն՝ այն բոլոր հեքիաթները, որ պատմում է Անահիտը, իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Փաստաբանի խոսքով՝ վստահորդի մորաքրոջ դեմ ներկայացված է հաղորդում, նյութերը գտնվում են նախապատրաստման փուլում: Բացի այդ, նրա դեմ կա արդեն իսկ հարուցված ևս մեկ քրեական գործ՝ տնից գողություն կատարելու կասկածանքով՝ Գ. Թ-ի հաղորդման հիման վրա. «Գ. Թ-ն որ պատմում էր՝ մոր մահից հետո իրեն տարել են Ավանի հոգեբուժարան, տան բանալիները եղել են մորաքրոջ մոտ, իսկ տանից կորել են ոսկիները՝ Գ. Թ.-ի մոր զարդերը։ Հիմա, երբ Գ-ն Ավան ՀԱկ-ում է և իբրև թե հրաժարվել է փաստաբանից: Ակնհայտ է, որ Գ. Թ.-ի վրա կա ազդեցություն․ գուցե ստիպելու արդյունք է իր այդ հայտարարությունը, գուցե համոզել են, չեմ կարող ասել: Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև հոգեբուժական հաաստատության դեմ, որովհետև այնտեղ բժիշկները, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, բժշկության, մարդասիրության հետ որևէ կապ չունեն»։

Խնդրի մասին տեղյակ է նաև ՄԻՊ-ը, ում աշխատակազմից փաստաբանին հատնել են, որ Գ. Թ-ն փաստաբանից հրաժարվում է։

«Իսկ ես իրենց բացատրում եմ, որ նման բան անհնար է»-նշում է փաստաբանը:

«ՀՀ առողջապահության նախարարությանը ևս հայտնել եմ, որ առանց արտաքին ներգործությունների՝ անհնար է Գ.Թ.-ն նման մտքեր արտահայտի: Ինչպես նշեցի, անգործունակության հետ կապված գործը Դատարանում է, տիկին Նախշքարյանի նախագահությամբ է քննվում, նա էլ շատ լավ պատկերացում է կազմել այս գործի մասին, այնպես որ, ես վստահ եմ, որ արդարությունն ու բարոյականությունն ի վերջո հաղթելու են, սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ այս դժոխքը Գ. Թ․-ի առողջության վրա չանդրադառնա»։

Փաստաբանը լրացուցիչ հայտնեց, որ մորաքրոջ դեմ ներկայցված հաղորդման հիմնա վրա ի վերջո հարուցվել է քրեական գործ: Փաստաբանը նաև հայտնեց, որ հավանաբար որ Գ. Թ.-ին հոգեբուժարանից դուրս են գրել և նա այժմ մորաքրոջ մոտ է։

«Վստահ եմ, որ մորաքույրը Գ. Թ.-ին վնասելու է։ Ավանի հոգեբուժարանը, ըստ փաստաբանի, գոնե պետք է Ոստիկանության հետ համագործակցեր, «հազար անգամ եմ ասել, որ այդ մարդու առողջությունն ու կյանքը վտանգված են»,- ասում է փաստաբանը:

Մենք կապ հաստատեցինք Ավան ՀԱԿ-ի հետ, որտեղից մեզ կազմմեթոդ բաժնի պետ Արմենուհի Մովսիսյանը ասաց, որ չի կարող որևէ տեղեկություն տրամադրել. «Համաձայն հոգեբուժության օգնության մասին օրենքի՝ իրավունք ունի իմանալ միայն հիվանդը և նրա օրինական ներկայացուցիչը, որը դատարանում որոշված մարդն է, այնպես որ, այդ ամբողջ ինֆորմացիան գաղտնի է»

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ