Արտաքին 4 տարի առաջ - 23:08 29-06-2022

Փոխանակման ընթացքում ազատ է արձակվել 144 զինծառայող, այդ թվում՝ «Ազովստալի» 95 պաշտպան. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ գերիների փոխանակման ժամանակ ազատ է արձակվել 144 ուկրաինացի զինծառայող։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նրանց թվում կա 95 մարդ, որոնք պաշտպանում էին «Ազովստալ» գործարանը, այդ թվում՝ «Ազովի» գնդի 43 մարտիկ։

Ազատագրված ուկրաինացիների մեծ մասն ունի ծանր վնասվածքներ՝ հրազենային և բեկորային վնասվածքներ, պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներ, այրվածքներ, կոտրվածքներ, վերջույթների անդամահատումներ։ Նրանք բոլորը ստանում են պատշաճ բժշկական և հոգեբանական օգնություն։

Նշվում է, որ սա փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկզբից ի վեր ամենամեծ փոխանակումն է։

Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հաստատել է փոխանակումը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում