Ներքին 4 տարի առաջ - 13:30 28-06-2022

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի անդամներին՝ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավար Շիրիշկումար Ռավանի գլխավորությամբ։

Առաքելությունը կազմված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իրանի, Իսրայելի, Թաիլանդի տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային փորձագետներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աղետների կառավարման, Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աղետների ռիսկերի կանխատեսման, դրանց կանխարգելման և նվազեցման հնարավորությունների և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։

Առաքելության թիմի ներկայացուցիչները Հայաստանում են՝ «Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովին» մասնակցելու և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով։

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում