Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 23:54 27-06-2022

Լեոնիդ Ֆեդունը լքել է «Լուկօյլ»-ի փոխնախագահի պաշտոնը 26 տարվա աշխատանքից հետո

Լեոնիդ Ֆեդունը հրաժարական է տվել «Լուկօյլ»-ի փոխնախագահի պաշտոնից՝ «թոշակային տարիքի և ընտանեկան հանգամանքների պատճառով»։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Լուկօյլ»-ի նախագահ Վադիմ Վորոբյովը Ֆեդունին անվանել է ընկերության պատմության մեջ «առանցքային անձ»: «Նա կանխատեսել է ոլորտում շատ կարևոր իրադարձություններ, որոնք արտացոլվել են ռազմավարական փաստաթղթերում»,- Վորոբյովի խոսքերն է մեջբերել մամուլի ծառայությունը։

Ֆեդունը «Լուկօյլ»-ի փոխնախագահն է եղել 1996 թվականից։ Նա «ՌԲԿ»-ին ասել է, որ այս պաշտոնից հեռանալուց հետո մնում է ընկերության բաժնետեր։ Ֆեդունին և նրա ընտանիքին է պատկանում ընկերության 9.3%-ը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է