Արտաքին 4 տարի առաջ - 18:24 27-06-2022

ՆԱՏՕ-ն կավելացնի իր արձագանքման ուժերի քանակը և ՌԴ-ն կդիտարկի որպես սպառնալիք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր հայտարարել է, որ ռազմական դաշինքը կավելացնի իր արագ արձագանքման ուժերի թվաքանակը գրեթե ութ անգամ՝ մինչև 300.000 զինվորական, քանի որ սկսվել է «ռազմավարական մրցակցության» դարաշրջան:

ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը ներկայումս ունեն մոտ 40.000 զինվորական:

Այլ միջոցների հետ միասին, որոնք ներառում են ուժերի հատուկ ծավալում կոնկրետ դաշնակիցներին պաշտպանելու համար, այս քայլը «կոլեկտիվ պաշտպանության համակարգի խոշորագույն վերանայման և սառը պատերազմից ի վեր զսպման» մաս է, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Այս շաբաթ Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ժամանակ, ինչպես սպասվում է, դաշինքի 30 անդամները նույնպես կպայմանավորվեն Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային հետագա աջակցության շուրջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ դաշնակիցները հստակ կհասկացնեն, որ Ռուսաստանը դարձել է «մեր անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիքը»։ Մինչ այս ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում Ռուսաստանը սահմանվում էր որպես դաշինքի գործընկեր։

Ստոլտենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում հիշատակվելու է նաև Չինաստանի կողմից աճող սպառնալիքը։ Մադրիդում դաշինքի անդամները կքննարկեն հարևան երկրներում Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցությանն արձագանքելու հարցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը