Ներքին 4 տարի առաջ - 13:38 27-06-2022

2020-ի նոյեմբերի 9-10-ին պետական շենքերում դեպքերի վերաբերյալ քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ․Դատախազություն

Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020 թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս, առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ելնելով դրանից՝ տեղեկացնում եմ հետևյալը.

2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է:

Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դրանցից՝

1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է.

1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք.

1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով.

1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան.

1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար