Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:07 27-06-2022

Արդար դատաքննության համակարգի վիճակը ՀՀ-ում բավարար գնահատել չի կարելի . Արտակ Զեյնալյան

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Այվազյանի թեկնածությունները: Ներկայացված թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Դատարանի դատավորի թեկնածու է նաև արդարադատության նախկին նախարար, «Ելք» կուսակցությունների դաշինքով ընտրված նախկին պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանը, ներկայացնելով իր կենսագրական տվյալները, ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ մասնագիտացված վարչական դատարանների ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ ՀՀ իրավունքի զարգացման գործում, և այն, որ պետք է հիմնադրվի Վարչական պալատ, սա նույնքան շրջադարձային եմ համարում, և Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն է։

Բավարար գնահատել չի կարելի արդար դատաքննության համակարգի վիճակը ՀՀ-ում»,- ասաց Զեյնալյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի