Արտաքին 4 տարի առաջ - 22:52 26-06-2022

G7-ի երկրները 600 միլիարդ դոլար կհատկացնեն ենթակառուցվածքների զարգացման համար

Յոթնյակի (G7) խմբի անդամ երկրները ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ծրագիր են սկսում և նախատեսում են 600 միլիարդ դոլար ներդնել աղքատ երկրների ենթակառուցվածքներում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հրապարակված հուշագրում ասվում է, որ «Մեծ յոթնյակի առաջնորդները պաշտոնապես գործարկում են գլոբալ ենթակառուցվածքային և ներդրումային գործընկերություն, որը հեղափոխական նախագծեր կիրականացնի զարգացող երկրներում ենթակառուցվածքային բացերը փակելու, համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների ամրապնդման և ԱՄՆ ազգային անվտանգության շահերի առաջխաղացման համար»:

Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ G7-ի անդամ երկրները ծրագրում են մինչև 2027 թվականը ներգրավել 600 միլիարդ դոլար՝ համաշխարհային ենթակառուցվածքներում ներդրումների տեսքով։

«Եվ սա կլինի միայն սկիզբը։ Միացյալ Նահանգները և G7-ի իր գործընկերները կձգտեն լրացուցիչ կապիտալ մոբիլիզացնել այլ համախոհ գործընկերներից, բազմակողմ զարգացման բանկերից, զարգացման ֆինանսական հաստատություններից, պետական ​​հարստության հիմնադրամներից և այլն», - ասել են Սպիտակ տանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը