Արտաքին 4 տարի առաջ - 21:29 26-06-2022

ՌԴ բանակը փորձել է ռմբակոծել Օդեսան․ ուկրաինացի զինվորականներ

Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնում է, որ ռուսական զորքերը, ամպրոպի քողի տակ, փորձել են գրոհել Օդեսան երկու «Օնիքս» հրթիռներով, որոնք արձակվել են «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգից՝ բռնակցված Ղրիմի տարածքից։

Երկու հրթիռներն էլ, նշում են ուկրաինացի զինվորականները, խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից՝ քաղաքին մոտենալու պահին։

Կիրակի առավոտյան ռուս զինվորականները երկու հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ։ Դրանցից մեկը հարվածել է բնակելի շենքին, ինչի հետևանքով տղամարդ է զոհվել, իսկ նրա կինը և դուստրը վիրավորվել են և այժմ հիվանդանոցում են։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է