Արտաքին 4 տարի առաջ - 18:02 26-06-2022

ՌԴ Պետդուման առաջարկել է թույլատրել դպրոցների շրջանավարտներին պայմանագրային ծառայության անցնել

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրեյ Կարտապոլովը փոփոխություններ է առաջարկել, որոնք թույլ կտան դպրոցն ավարտած երիտասարդներին պայմանագրային զինվորական ծառայության անցնել՝ առանց եռամսյա պարտադիր զինվորական ծառայություն անցնելու։

Այժմ օրենքը թույլ է տալիս պայմանագիր կնքել բարձրագույն կամ միջին մասնագիտական ​​կրթություն ունեցող երիտասարդների հետ (տեխնիկումների շրջանավարտները «առնվազն մեկ կամ երկու տարով մեծ են» դպրոցի շրջանավարտներից, նշում է BBC-ին): Զորակոչիկները կարող են պայմանագիր կնքել երեք ամիս ծառայելուց հետո։

Պետդումայի կայքում տեղադրված փաստաթղթերի համաձայն՝ փոփոխությունն ուղղված է զինված ուժերի «կադրային բազայի ընդլայնմանը»։ Ըստ BBC-ի, նախաձեռնության իմաստը «կրթական և, հետևաբար՝ նորակոչիկ պայմանագրայինների տարիքային ցենզի իջեցումն է»։

Միաժամանակ Կարտապոլովն առաջարկում է արգելել չորս ամսից պակաս ծառայած կամ ռազմական մասնագիտությամբ ուսուցումը չավարտած զինվորների, նավաստիների, սերժանտների և ավագ սերժանտների հակամարտություններին մասնակցությունը։

Պատգամավորի առաջարկած այս փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 2021թ.-ին, երկրորդ ընթերցումը նշանակված է հունիսի 28-ին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է