Ավելին 4 տարի առաջ - 20:13 25-06-2022

WhatsApp-ը կվերածվի առցանց խանութի

Մոտ ապագայում WhatsApp-ի օգտատերերը կկարողանան պատվերներ կատարել բիզնեսի սեփականատերերի հետ նամակագրության շրջանակում։

WABetaInfo պորտալը հրապարակել է սքրինշոթ, թե ինչպիսին պետք է լինի պատվերի գործընթացը։ Այսպես՝ «Պատվերներ» պատուհանի վրա սեղմելուց հետո բացվում է «Ստեղծել պատվեր» բաժինը: Օգտատերերը կկարողանան ընտրել ներկայացված ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև հետևել գնումների ցուցակին և վիրտուալ զամբյուղի ընդհանուր գումարին։ Երբ պատվերը պատրաստ լինի, այն ավտոմատ կհայտնվի այն խանութի հետ նամակագրության մեջ, որտեղ ստեղծվել է:

Նշվում է, որ պատվերներ հնարավոր կլինի կատարել միայն WhatsApp Business-ից օգտվող ձեռնարկություններից։ Առայժմ գործիքը հասանելի կլինի միայն այն ձեռնարկություններին, որոնք օգտագործում են WhatsApp-ի բետա տարբերակը, սակայն ապագայում առցանց խանութի հնարավորությունները հասանելի կլինեն նաև WhatsApp Business-ի օգտատերերին Android և iOS օպերացիոն համակարգերում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում