Ներքին 3 տարի առաջ - 17:06 20-09-2023

Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան

Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են երկու առումով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այսօր պետք է խոստանանք, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մերն է, չի կարող լինել ուրիշներինը: Երկրորդ, մենք պետք է հստակեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանավորվածությանը հավասար, այդպիսի գաղտնի և հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ: Այսինքն դա հանցագործություն է և ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ կենդանի դիակների կողմից, այլև բոլոր նրանց կողմից՝ Շառլ Միշել, Բորել, Բլիքեն, Լավրով, Զախրովա, որոնք ձևացնում են, որ չեն հասկանում, որ բանավոր որևէ հայտարարության հիման վրա, որը չի անցել իրավական համակարգ, չի կարելի մեջբերումներ անել, թե Հայաստանը համաձայնվել է: Հայաստանը չի համաձայնվել, համաձայնվել է հայատյաց, ամբողջովին ատելությամբ և արյունարբու մի անձնավորության կողմից, որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը։

Այս իշխանությունները հայությանը տանում են Դեր Զորի ճանապարհով և այն, ինչ տեսնում ենք Արցախում, Դեր Զորի ճանապարհի սկզբն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Խոսելով ելքերի մասին, նա ասաց. «Խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողացել մինչև հիմա միասնական ծրագրով հանդես գալ: Եթե այդ նույն ուժերը այսօր ժամը 7-ին չկարողանան միասնական ծրագրով հանդես գալ, նշանակում է՝ նրանք նույնքան կենդանի դիակներ են, ինչպես իշխանությունները»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի