Արտաքին 4 տարի առաջ - 09:34 25-06-2022

ԵՄ գագաթնաժողովը հավանություն է տվել Խորվաթիայի անդամակցությանը եվրագոտուն


ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում հավանություն են տվել Խորվաթիայի՝ եվրոյին միանալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Խորվաթիայում եվրոյի ներդրումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 1-ին։ Խորվաթիայի ազգային արժույթն այժմ կոչվում է կունա։

«Վարչապետ Անդրեյ Պլենկովիչն այս որոշումը «Խորվաթիայի տնտեսության համար հիանալի ազդանշան» է անվանել։ Նրա կարծիքով, ապագայում, եվրագոտում մասնակցության շնորհիվ, Խորվաթիան ավելի լավ կկարողանա դիմակայել տարբեր ճգնաժամերին։ Վարչապետը նշել է, որ զբոսաշրջությունից մեծ կախվածություն ունեցող Խորվաթիայում զբոսաշրջիկների ավելի քան 70 տոկոսը գալիս է եվրագոտու երկրներից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը