Ավելին 4 տարի առաջ - 20:34 23-06-2022

Քիմ Քարդաշյանը զուգընկերոջը երեխաներին ներկայացնելուց առաջ խորհրդակցել է հոգեբանների հետ

Քիմ Քարդաշյանն ասել է, որ նախքան իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնին երեխաներին ներկայացնելը, խորհրդակցել է հոգեթերապևտների հետ։ Այս մասին հայտնում է People-ը։

Ըստ հեռուստաաստղի՝ նա դա արել է, քանի որ ցանկանում է համոզվել, որ իր նոր հարաբերությունները «առողջ կլինեն իր ողջ ընտանիքի համար»:

Քիմ Քարդաշյանը հունիսի 21-ին «Today» շոուի ժամանակ խոսել է իր ընտանիքի մասին, որտեղ զրուցել է հաղորդավարներ Հոդա Կոտբի և Սավաննա Գաթրիի հետ։ Երբ նրան հարցրել են իր երեխաներին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ ծանոթացնելու մասին, Քիմը բացատրել է, որ որոշումը հեշտ չի եղել։

«Ես անպայման ուզում էի սպասել վեց ամիս», - կիսվել է Քիմը:

Քիմն ասել է, որ խորհրդակցել է քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ, որն «անցել է այդ ամենի միջով», իսկ հետո խոսել է մի քանի հոգեթերապևտների հետ այդ թեմայով՝ նախքան Դեյվիդսոնին երեխաների հետ ծանոթացնելը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը