Ներքին 4 տարի առաջ - 10:51 21-06-2022

Գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ հարուցվել է քրգործ. Թագուհի Թովմասյան

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ նախապատրաստված, ինչպես նաև կցված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների և անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերի կապակցությամբ կից հղումներով հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրությամբ անդրադարձել էի նաև «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին ծեծելու և բերման ենթարկելու փորձի վերաբերյալ ենթադրյալ դեպքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ պատասխան, համաձայն որի իմ հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերին են կցվել նաև այլ հաղորդումներ, և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել մայիսի 30-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիների կողմից իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Գեղամ Մանուկյանի, Աշոտ Սիմոնյանի, Աղվան Վարդանյանի և ինքնությունները դեռևս չպարզված մի շարք քաղաքացիների նկատմամբ ենթադրաբար ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ գործադրելու՝ նրանց հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննության իրականացմանը ձեռնամուխ լինելու մասին։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի