Արտաքին 4 տարի առաջ - 10:50 21-06-2022

Պատերազմի սկզբից ի վեր 10000 ուկրաինացի զինվորական է զոհվել. Արեստովիչ

«Մոտավորապես 10 հազար զոհ: Վիրավորվում է յուրաքանչյուր երրորդը, այսինքն՝ մոտ 30 հազար զինվորական, բայց պետք է հասկանալ, որ վիրավորների 96-98%-ը հետ է վերադառնում բանակ։ Այսինքն՝ սրանք այն վիրավորները չեն, որոնք ընդմիշտ հաշմանդամ են մնում»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին հայտնել է ընդամենը երկու անգամ, վերջինը՝ մարտի 25-ին, հաղորդելով 1351 զոհի և 3825 վիրավորի մասին։

BBC-ն Mediazona-ի (Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) և կամավորների խմբի հետ միասին 2022թ.-ի հունիսի 10-ի դրությամբ տվյալներ է հավաքել Ուկրաինայում զոհված 3798 ռուսաստանցի զինվորականի մասին։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության տվյալներով, մայիսի վերջի դրությամբ, Ռուսաստանը Ուկրաինայում մոտ 15000 մարդ է կորցրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում