Արտաքին 4 տարի առաջ - 10:06 21-06-2022

Ուկրաինայում գերի ընկած ամերիկացիները պետք է պատասխանատվության ենթարկվեն «հանցագործությունների համար». Պեսկով

Ուկրաինայում գերեվարված ամերիկացիներ Ալեքսանդր Դրուկեն և Էնդի Հյուն «հաջողության զինվորներ» են, որոնք մասնակցել են ռուսաստանցի զինվորականների վրա հարձակումներին և «հանցագործություններ» են կատարել։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ ԶՈՒ վետերաններ Ալեքսանդր Դրուկեն և Էնդի Հյուն Ալաբամա նահանգից են: Նրանք Ուկրաինա են մեկնել կռվելու նպատակով և, հավանաբար, գերի են ընկել: ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես դա դեռ չեն հաստատել։

Անցած շաբաթ սոցցանցերում լուսանկար հայտնվեց, որում երկու վետերանները զինվորական բեռնատարի թափքում էին՝ ձեռքերը մեջքին կապած։ Հունիսի 17-ին RT-ն և «Իզվեստիան» գերեվարված ամերիկացիների մասնակցությամբ կադրեր հրապարակեցին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Դրուկեի և Հյունի ճակատագրի վերաբերյալ NBC-ի հարցերի, ասել է, որ Ժնևի կոնվենցիան չի տարածվում ձերբակալվածների վրա, քանի որ նրանք կանոնավոր բանակի զինծառայողներ չեն։

«Նրանք հաջողության զինվորներ են և անօրինական գործունեությամբ են զբաղվել Ուկրաինայի տարածքում։ Նրանք մասնակցել են մեր զինվորականների գնդակոծմանը և սպառնացել են նրանց կյանքին, հետևաբար պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում