Արտաքին 3 ամիս առաջ - 12:33 24-06-2026

Հվ. Կորեան պատրաստ է ընդունել Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հարավային Կորեան պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում գերի ընկած բոլոր հյուսիսկորեացի զինվորներին, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն՝ նրանք համարվում են Հարավային Կորեայի օրինական քաղաքացիներ:

Հարավկորեական կողմը շեշտել է, որ կապահովի այնտեղ տեղափոխվել ցանկացող բոլոր ռազմագերիների անհրաժեշտ պաշտպանությունն ու աջակցությունը, սակայն հստակեցրել է, որ նման մտադրության մասին պետք է պաշտոնապես հայտարարեն հենց իրենք՝ գերեվարված զինվորականները: Այս հարցը դարձել է խիստ հրատապ, քանի որ դեռևս 2025 թվականի սկզբին Ռուսաստանի Կուրսկի մարզում (որտեղ նրանք ուղարկվել էին ռուսական բանակին աջակցելու) գերի են վերցվել երկու հյուսիսկորեացի զինվորներ, որոնք հետագայում ցանկություն են հայտնել տեղափոխվել Հարավային Կորեա. իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արդեն հաջորդ շաբաթ նախատեսում է այս իրավիճակը քննարկել իր հարավկորեացի գործընկեր Չո Հյոնի հետ:

Այս մասին հաղորդում է DW-ն՝ հավելելով, որ հարավկորեացի ակտիվիստներն ու հյուսիսկորեացի փախստականները բացատրել են Փհենյանի դաժան ռազմական դոկտրինի ողջ էությունը: Ըստ Հյուսիսային Կորեայից փախած Կիմ Յու Ջինի վկայության՝ Կիմ Չեն Ընի ռեժիմը հստակորեն արգելում է զինվորականներին հանձնվել, և նրանց ուղղակիորեն հրամայված է եղել ինքնասպան լինել, եթե հանկարծ հայտնվեն ուկրաինացիների կողմից գերի ընկնելու վտանգի առաջ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը