Արտաքին 4 տարի առաջ - 16:58 20-06-2022

Վարշավայում բացվելու է ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես

Այսօր Վարշավայում կբացվի ուկրաինական զորքերի կողմից ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը լեհական Polsat News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռեզնիկովն ասել է, որ ռուս գեներալները ցանկանում էին, որ իրենց տանկերը լինեն Լիսաբոնում։

«Եվ մենք կօգնենք, որպեսզի ռուսական տանկերը լինեն Եվրոպայում, բայց որպես բեկորներ»,- հավելել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով, ավելի ուշ նմանատիպ ցուցահանդես կանցկացվի եվրոպական այլ մայրաքաղաքներում՝ Մադրիդում, Լիսաբոնում, Բեռլինում և Փարիզում, իսկ Կիևում ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը բացվել է մայիսի 28-ին Միխայլովսկայա հրապարակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում