Արտաքին 4 տարի առաջ - 16:54 19-06-2022

Ղրիմում կապամոնտաժվի ավտոտեխսպասարկման կենտրոնը, որը հրաժարվել է վերանորոգել ռուսական բանակին պատկանող բեռնատարը

Բռնակցված Ղրիմի իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել ավտոտեխսպասարկման կենտրոնը, որի սեփականատերն ավելի վաղ հրաժարվել էր ռուսական զինտեխնիկայի սպասարկումից։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որոնցում երևում էր, որ կենտրոնի աշխատակիցները՝ չնայած զինվորականների ծառայության դիմաց վճարելու պատրաստակամությանը, հրաժարվում են վերանորոգել զինվորական բեռնատարը, որի վրա Z տառ կար։

Դրանից հետո ստուգումը եզրակացրել էր, որ Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանի Վիդնոյե բնակավայրում ավտոտեխսպասարկման կենտրոնը կառուցվել է օրենքի խախտումներով և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է ապամոնտաժվի։

Ավելի ուշ ծառայության սեփականատեր Վիլեն Սեյթոսմանովը բացատրել էր, որ մերժումը գաղափարական պատճառներով չի եղել. ծառայությունը նախատեսված է հիմնականում թեթև ավտոմեքենաների համար և չի կարող սպասարկել ծանր բանակային բեռնատարները։

Ղրիմի ռուսական խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ուղիղ հայտարարել է, որ որոշումը գաղափարական է և պետք է «հայրենասիրության դաս» լինի ձեռներեց Սեյթոսմանովի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը