Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:38 19-06-2022

Գերմանիայի կանցլերը ԵՄ գագաթնաժողովում կառաջարկի հեշտացնել նոր երկրների ընդունման ընթացակարգը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման օգտին` նոր անդամների ընդունումը հեշտացնելու համար և մտադիր է այդ հարցը բարձրացնել հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում:

«ԵՄ-ն պետք է արդիականացնի իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները։ Միշտ չէ հնարավոր միաձայն որոշում կայացնելը»,- Շոլցի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի կանցլերը նաև հույս ունի, որ գագաթնաժողովը ազդակ կհաղորդի Արևմտյան Բալկաններին, որոնք գրեթե երկու տասնամյակ սպասում են ԵՄ անդամակցությանը։

«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության դիմումները։ Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել առաջին երկու երկրներին ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։

Վրաստանի դեպքում առաջարկվել է որոշումը ժամանակավորապես հետաձգել․ երկիրը նախ պետք է կատարի առաջ քաշված 12 պայմանները, որից հետո Եվրահանձնաժողովը կվերադառնա հարցի քննարկմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում