Ներքին 4 տարի առաջ - 20:48 17-06-2022

Իշխանությունները բեթինգներին տհաճ անակնկալ են մատուցել

Իշխանությունները որոշել են օրենքը հայտարարված ժամանակից ավելի շուտ գործողության մեջ դնել, և բեթինգներին փաստի առաջ են կանգնեցրել։ Բանն այն է, որ Ազգային ժողովը մայիսի 25-ին 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։

Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ օրենքի ընդունումից 6 ամիս անց էլ քաղաքացիները չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել, և օրենքը ուժի մեջ է մտել հայտարարված 6 ամսից ավելի շուտ, մասնավորապես վաղը վերջին օրն է, և Oragir.news-ի տեղեկություններով՝ վաղվանից ուժի մեջ է մտնել միայն բանկային հաշիվներից խաղային հաշիվներին գումար փոխանցելու հնարավորությունը։

Բացի այս՝ տարօրինակ մեկ հանգամանք էլ կա․ մեր տեղեկություններով՝ օրենքի՝ ժամանակից շուտ գործողության մեջ մտնելու մասին տեղյակ է եղել միայն մեկ բուքմեյքերական կազմակերպություն, և տեխնիկապես պատրաստվել է, իսկ մյուսները անակնկալի են եկել։ Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել «Տոտո» բուքմեյքերական ընկերությունից, աշխատակիցը պատասխանեց, որ վաղվանից վճարային կետերում դադարելու են խաղադրույքներ ընդունել և դա բացատրեց նրանով, որ «օրենսդրությունը ավելի շուտ է ստորագրվել», իսկ «Աջարաբեթի» աշխատակիցն էլ ասաց, որ նման տեղեկություններ ինքն էլ է լսել, բայց հստակ տեղեկություն տալ չի կարող։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»