Ներքին 4 տարի առաջ - 00:11 17-06-2022

Հանրային լայն պահանջ է մեզ ուղղված, որ որոշ ընդդիմադիրների զրկենք մանդատից. Հայկ Կոնջորյան

«Ընդդիմությունն այս ընթացքում օգտվեց բոլոր ժողովրդավարական գործիքներից»,- «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն անընդհատ փորձում էր սադրել և դրդել իշխանությանը չկանխամտածված և էմոցիոնալ քայլերի, ինչը իրենք չարեցին.

«Տխուր վերջաբանով ընդդիմությունն ընդունեց սեփական պարտությունը և գլխիկոր հեռացավ Ֆրանսիայի հրապարակից և դա ներկայացրեց որպես մարտավարության փոփոխություն։ Ընդդիմությունն արդեն սկսել է խորհրդարան գալ, կարծես որոշել են մեկնել նաև գործուղումների. դա լավ է։ Հուսով եմ՝ դա միայն եղանակների տաքացման հետ չի կապված։ Ի՞նչ է նշանակում, երբ ասում են, որ կգան բացառապես իրենց օրակարգով։ Դոն Կիխոտի նմա՞ն են գալու, թող գան, իրենց սպասում ենք։ Հանային լայն պահանջ է մեզ ուղղված, որ որոշ ընդդիմադիրների զրկենք մանդատից։ Իշխան Սաղաթելյանը հատուկ պարապո՞ւմ է, որ էկզոտիկ մտքեր արտահայտի, թե՞ ավտոմատ ստացվում է։ Մենք խաղաղության դարաշրջանի համար չենք կարող երաշխավորել մյուս կողմի փոխարեն։ Իշխանությունը, բոլոր սահմանադրական գործիքակազմերն օգտագործելով և դուրս չգալով սահմանադրական գործիքների միջից, ապահովում է ՀՀ-ում ժողովրդավարության հաղթանակը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը, պատասխանեց. «Աննա Վարդապետյանն իր մասնագիտական որակներով, իր արժեքներով ու սկզբունքներով ամբողջությամբ համապատասխանում է այդ պաշտոնին ու առաքելությանը»։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»