Ներքին 4 տարի առաջ - 09:22 16-06-2022

Ինչ են հայտարարագրել քաղավիացիայի «սիրուն աղջիկն» ու նրա ամուսինը

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրեր առաջ հայտնեց, որ հեռանում է պաշտոնից։ Ներկայացնում ենք Ռևազյանի՝ 2022-ին մայիսին ներկայացրած հայտարարագիրը։

Ըստ այդմ՝ Ռևազյանը հայտարարգրել է հողամաս Կոտայքի մարզում, բնակարան և ավտոտնակ Երևանի Դավիթաշեն թաղամասում, որոնք բոլորն էլ ժառանգություն է ստացել։ Թանկարժեք իրեր, արժեթղթեր, բանկային փոխառություններ Ռևազյանը չի հայտարարագրել։ Փոխարենը հայտարարագրել է 40 հազար դոլարի բանկային ավանդ։ Նրա բանկային հաշվի մնացորդը տարեսկզբին կազմել է 239 դանիական կրոն, 14 195 դոլար և 19 մլն 783 հազար դրամ։ Իսկ տարեվերջին բանկային հաշիվը կազմել է 235 դանիական կրոն, 6 570 դոլար և 32 մլն 750 հազար դրամ։ Քաղավիացիայի կոմիտեից վարձատրության դիմաց ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 136 հազար դրամ։

Ռևազյանի ամուսինը՝ Պարույր Աբրահամյանը, հայտարարագրել է Աջափնյակ համայնքում գտնվող բնակարանի իր բաժնեմասը։ Տարեսկզբին հայտարարագրած 2 մլն 190 հազար դրամ և 810 հազար դրամի բանկային հաշիվները տարեվերջին նվազել են և կազմել 614 հազար դրամ։ Իսկ հայտարարագրած 500 հազար դրամ և 1000 դոլար կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 800 հազար դրամ և 1000 դոլար։ Տարվա ընթացքում նրա միակ եկամուտը եղել է որպես աշխատանքի դրմաց վարձատրություն EVN Report ընկերությունից ստացած 70 հազար դրամ աշխատավարձը։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»