Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:44 15-06-2022

Գների կայունության ապահովման համար ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն. Մ. Գալստյան

ԱԺ-ում քննարկվում է 2021 թվականի տարեկան բյուջեի կատարողականը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ-ն կատարողականի վերաբերյալ հարցում առաջնորդվում է միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման երկարաժամկետ աճով։

Առանձնացնելով հիմնական կետերը՝ նա ասաց, որ մակրոտնտեսության տեսանկյունից 2020 թվականի տնտեսական խորը անկումից հետո 2021 թվականին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5,7% մակարդակ․ «Դրան նպաստել են և՛ համաշխարհային պահանջարկի, և՛ ներքին պահանջարկի սպառման աճի ավելացումը։ Կապիտալ ներդրումները ևս որոշակի վերականգնվել են ինչպես պետական, այնպես էլ ներդրումների աճով։ Գների կայունության ապահովման նպատակով 2021 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային քաղաքականություն՝ աստիճանաբար չեզոքացնելով խթանող դիրքը։ Գների կայունության ապահովման նպատակով 2021 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում