Ներքին 4 տարի առաջ - 19:51 13-06-2022

Փաշինյանին սպասող բնակչուհին ոստիկանների դեմ հաղորդում է ներկայացնելու. նա ոստիկանների լուսանկարներ է հրապարակում

Շաբաթ օրը մենք գրել էինք, որ Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովնանյանին, նրա մորն ու նշանածին ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման էին ենթարկել, երբ նրանք այլ քաղաքացիների հետ սպասում էին Նիկոլ Փաշինյանի գալուն։

Ըստ Գայանեի` իրենց բերման էին ենթարկել ընդդիմադիր հայացքների համար, ոստիկանները վնասել էին տարեց մայրիկի ոտքը։ Այսօր նա կրկին կապ է հաստատել Oragir.news-ի հետ` խնդրելով հրապարակել այն ոստիկանների լուսանկարները, որոնք իրենց քաշքշելով բերման էին ենթարկել (լուսանկարները տրամադրել է Գայանեն)։

«Սրանք այն անձինք են ոստիկանի հագուստի մեջ, ովքեր մեզ հետ, անմարդկային կերպ վարվելով, սկզբից մինչև վերջ քաշքշելով, տարան դես ու դեն՝ մինչև վերջ չասելով պատճառը»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` ոստիկանների գործողությունների հետ կապված պատրաստվում է հաղորդում ներկայացնել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում