Ներքին 4 տարի առաջ - 19:23 13-06-2022

Հայհոյանքը օրենքով լուծվող խնդիր չէ. բացառված չէ, որ դա շատերին դրդի հերոսանալու. Վիգեն Խաչատրյան

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով զրպարտանքի մասին օրենքի նախագծին, թե ինչն է պատճառը, որ իշխանությունը որոշեց ապաքրեականացնել օրենքի նախագիծը, ասաց.

«Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում այդքան անդաստիարակ մարդիկ կան, մանրամասներին տեղյակ չեմ, իմ կարծիքով, օրենքի նախագիծը պետք է թողնել այնպես, ինչպես որ կա, կարելի էր նաև փոխել, որովհետև դա այն խնդիրն է, որն, ըստ էության, չի լուծվում։ Այն կախված է դաստիրակությունից, ավանդույթներից։ Ընդհանրապես, եթե խոսքը գնում է դրա մասին, ապա ոչ մեկը չպետք է իրեն թույլ տա հայհոյանք։ Ես մտածում եմ, որ մենք պետք է մտածենք մեր ընդհանուր հարաբերությունների, վարքի ու բարքի մասին։ Իրեն հարգող որևէ մարդ չպետք է իրեն թույլ տա հայհոյանք։ Ես կարծում եմ, որ որ սա էն դեպքն է, որ մենք պետք է մտածենք մեր ընդհանուր մթնոլորտի, վարքի, բարքի, հարաբերությունների մասին։ Նման հարցերը, որպես կանոն, օրենքով չեն կարգավորվում, դրա համար ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչու ընդունվեց, ինչու փոխվեց։ Ըստ երևույթին՝ օրենքն ընդունելու ժամանակ մարդիկ մտածել են, որ օրենքը կզսպի, հավանաբար եկել են այն համոզման, որ դա օրենքով լուծվող խնդիր չէ։ Միգուցե բացառված չէ, որ դա շատերին դրդի հերոսանալու, ասպարեզ դառնալու։ Բոլոր երկրներում էլ ընդունված օրենքներ էլ ժամանակի հետ փոխվում են։ Մենք հիմա արագ զարգացման փուլի մեջ ենք։ Պատմության մեջ բաներ կան, որ դարերով են ձևավորվել, մենք պարտադրված ենք տարիներով ձևավորել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում