Ներքին 4 տարի առաջ - 17:06 11-06-2022

ԲՏԱ նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության ուղղությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերի գլխավորած պատվիրակությանը:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, փոստային ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտային մի շարք ուղղություններով Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Ջոն Գալլագերն ընդգծել է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության կարևորությունը: Անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների ընդլայնման և զարգացման հնարավորություններին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորության կողմից բիզնեսին աջակցելու ճկուն մեխանիզմներ կան, որոնք հայկական տեխնոլոգիական ընկերություններին ևս կարող են օժանդակել ներկայանալու ինչպես բրիտանական, այնպես էլ միջազգային շուկաներում:

Դեսպանը հավելել է, որ բրիտանական ընկերություններին ևս կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, ինչպես նաև բիզնես հիմնելու և ընդայնելու բարենպաստ միջավայրն ու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ Ռոբերտ Խաչատրյանը՝ կարևորելով այս ենթակառուցվածքի դերն ու նշանակությունը ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում, առաջարկել է դեսպանին այցելել «Ինժեներական քաղաք» և դիտարկել բրիտանական ընկերությունների կողմից այնտեղ գործունեություն իրականացնելու հնարավորությունը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև ՀՀ-ում սեպտեմբերին կայանալիք «STARMUS» և աշնանը՝ տեխնոլոգիական ամսվա շրջանակներում նախատեսված այլ միջոցառումների մասին և հրավիրել մասնակից լինելու։

Ջոն Գալլագերն իր հերթին հրավիրել է նախարարին մասնակցելու Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Ֆինթեք» ֆորում միջոցառմանը, որը կկայանա սեպտեմբերին Երևանում: Դեսպանի խոսքով՝ ֆորումը բրիտանական և հայկական ֆինանսական, տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության լավ հնարավորություն կընձեռնի:
Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտի համատեղ գիտահետազոտական, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական խորհրդատվության, ներդրումների տրամադրման հնարավորություններին, քննարկել են նաև բրիտանական կողմից Արհեստական բանականության, տվյալների բազայի կառավարման համակարգերին նվիրված ֆորումին նախարարին ուղղված հրավերը:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են

Ձեզ գուցե հետաքրքրի