Ներքին 4 տարի առաջ - 17:01 11-06-2022

Գյումրու օրն այս տարի կնշվի օգոստոսի 27-ին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գյումրիում է։ Ինչպես տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է Հրաչյա Սարգսյանի այցը Գյումրի, ապա կողմերը շրջել են քաղաքում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից:

«Օգոստոսին նախատեսվում է Գյումրիում անցկացնել Երևանի օրեր, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր: Օգոստոսի 26-27-ին հայրաքաղաքն իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին: Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը:

Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին՝ Վարդանանց հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում: Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են