Ներքին 4 տարի առաջ - 13:59 11-06-2022

Ինչո՞ւ է Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը

ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքին առաջարկել է, որ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի ունենա Մայր բուհում, սակայն նախկին ռեկտորի ընտանիքը մերժել է։ Մեր տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ չի այցելել Սիմոնյանների ընտանիքին, այլ բանագնացներ է ուղարկել՝ Վահագն Վարագյանին և Արմեն Ավետիսյանին։

Սիմոնյանի ընտանիքի անդամները առաջարկը մերժել են 2 պատճառով։ Նախ, որ Սիմոնյանի նկատմամբ գործող իշխանությունները հալածանքներ էին իրականացնում, շինծու քրեական գործ էին հարուցել, իսկ նրա թիմակիցներից շատերը ռեկտորին այդ ծանր իրավիճակում մենակ էին թողել և բռնել իշխանության կողմը։ Ընտանիքի անդամներն հարց են տվել՝ «Այն ժամանակ որ հալածում էին, ինքը Արամ Սիմոնյանը չէ՞ր», և նշել են, որ հենց անձամբ Հովհաննես Հովհաննիսյանն է Սիմոնյանի դեմ հալածանքներ իրականացրել։ Բացի այդ, հենց Արամ Սիմոնյանը 2006 թվականին հատուկ հրամանով արգելել է ԵՊՀ-ում հուղարկավորությունների անցկացումը՝ ասելով, որ համալսարանը սգո տուն չէ։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են