Ներքին 4 տարի առաջ - 22:16 10-06-2022

Վանաձորում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել

Հունիսի 10-ին, ժամը 16։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» կոչվող հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում, բախվել են «Lada» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1954 թ․) և «Mercedes C» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 1974 թ․), Ե․ Տ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 2020 թ․) և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ․-ին դուրս են բերել արգելափակումից․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են