Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:31 10-06-2022

Դոլարի անկմանը զուգահեռ դիզելը թանկացել է. պարզաբանում է տնտեսագետը

Վերջի երկու օրերին դիզելային վառելիքի շուկայում գների բարձրացում է արձանագրվել․ բենզինը թանկացել է 20 դրամով։ Սովորաբար ներկրվող գների բարձրացումը կապվում է դոլարի գնի բարձրացման հետ, բայց այս պարագայում, երբ դոլարի գինը նվազել է, անհասկանալի է բենզինի գնի բարձրացումը։

Դոլարի գնի անկման պարագայում բենզինի գնի բարձրացման շուրջ Օragir.news-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում, խոսելով դոլարի գնի անկումի մասին, ասաց. «Ընդհանրապես դոլարի արժույթի արժեզրկումից, որը վերջին շրջանում 540 դրամից նվազել է շուրջ 80 դրամով, հստակ ենթադրվում էր, որ ներմուծվող ապրանքները մոտ այդքան՝ 20-25 տոկոսի չափով, պետք է նվազեին դրանց գները»,- ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը՝ Թադևոսյանն ասաց. «Ինչ վերաբերում է բենզինին, ասեմ, որ միջազգային շուկայում էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ չնչին բարձրացում կա հատկապես այն աղբյուրներում, որտեղից Հայաստանը բենզին և դիզվառելիք է ներկրում, բայց դոլարի անկման պարագայում՝ Հայաստանում մենք փաստացի ունենք ոչ թե գնի նվազում, այլ գնաճ։ Սա նշանակում է, որ ակնհայտորեն ներմուծող, գերիշխող դիրքը չարաշահում են, և դա առաջին անգամը չի, այսպիսի արձանագրումներ ես պարբերաբար արել եմ»,- ասաց տնտեսագետը։

Իսկ մեր այն հարցին, թե ինչու վերահսկող մարմինը չի զբաղվում չարաշահումներով, Ավետիսյանն ասաց. «Այստեղ նորից տեղին է ասել, որ այդ մրցակցության պաշտպանության պետական մարմինը, բոլոր պետական միամիններն էլ ունեն գործառույթներ նման դեպքերում կանխարգելիչ, եթե չարաշահումներ կան, շատ հստակ պատժամիջոցներ կիրառելու իրավասություն։ Բայց հիմա այդ կառույցը այս պահին հանդես է գալիս այդ ոլորտի պաշտպանի, փաստաբանի կարգավիճակում։ Այդ մրցակցության պաշտպանության պետական մարմինը իր ամբողջ ներուժը գործի է դնում, թե ինչպես կարող է կոծկել և հիմնավորել այդ գների բարձրացումը, և ասում, որ սա տեղին է»,- ասաց Ավետիսյանն։

«Առաջ երբ երկու դրամ թանկանում էր դոլարը, տեսնում ենք բենզինի գնի թանկացում, ասում են՝ դրամը արժեզրկվել է, թանկացել է, բա այսքան արժևորման պարագայում ինչպե՞ս հասկանանք․ նորից նույնն է, այսինքն՝ այստեղ գերիշխող դիրքն է։ Հայաստանի շուկան փոքր շուկա է, ամբողջությամբ ներկրվում է դիզվառելիքը, և ակնհայտ է, որ կա գերիշխող դիրք, չարաշահում ներկրողների կողմից»,- ասաց տնտեսագետը։

Ավետիսյանը նաև նկատեց, որ գնաճը միայն դիզվառելիքին չի վերաբերում այլ ներկրվող ապրանքների պարագայում ևս կա գնաճ․ «Նախ ասեմ, որ միջազգային շուկաներում այդչափ թանկացում չկա, եթե գումարում ես դրամի արժևորումը, մենք գործ ունենք մոտավորոպես 40 տոկոս գնաճի հետ։ Այսինքն՝ միջազգային շուկաներում 40 տոկոս գնաճ նախորդ երկու ամիսներին չկար, իսկ Հայաստանում կա։ Նորից եմ կրկնում՝ որովհետև գերիշխող դիրքը չարաշահում են պետական մարմինները։ 50 տոկոսով թանկացել է բանջարեղենը, այստեղ էլ սխալ կառավարման հետևանք է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին