Ներքին 4 տարի առաջ - 14:00 10-06-2022

Ստացվում է՝ այս սրիկայության համար որևէ մեկը պատասխանատու չէ. Սոս Հակոբյանը՝ զոհվածների աճյուններն անարգողների մասին

Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը, պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ։ Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս, թե այդ նկարները հայտնվել են գետնին։

Այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ՝ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային, ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան։

Շատ եմ կարևորում Թագուհի Թովմասյանի գործունեությունը՝ Հայաստանում կենտ օրերին ՄԻՊ, զույգ օրերին ՓԻՊ աշխատող «անկախ» պաշտոնյայի առկայության պարագայում», - նշել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը