Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:04 10-06-2022

Պարզվում է, որևէ կառույց պատասխանատու չէ Կապանի հանքից պարբերաբար տեղի ունեցող արտահոսքերի համար

Սյունքի մարզկենտրոն Կապանի փողոցները լցվել են դեղնավուն ջրով, որը տարածվում է նաև Ողջի գետի մոտակայքում։

Oragir.news-ը կապ հաստատեց Կապանի համայնքապետարանի հետ՝ հարցնելով, թե ինչ խնդիր է, և ինչպես են պատրաստվում լուծում տալ։ Մեզ պատասխանեցին, որ հավանաբար Կավարտի հանքից է, բայց դեռ չեն կարող ասել՝ ինչ խնդիր է, քանի որ տեղեկություններ չունեն։

Ապա համայնքապետարանից ասացին, որ պետք է այսպիսի հարցերով դիմենք Բնապահպանության և ընդերքի տեսչության Կապանի տարածաշրջանային վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք պատասխանատու չեն նման դեպքերի համար։

«Այս դեպքը տեսչության գործառույթների մեջ չի մտնում, այն մեր գործառույթից ամբողջությամբ դուրս խնդիր է։ Այն չգործող հանքավայր է, որը պետք է ռեկուլտիվացվի, և սա Շրջակա միջավայրի նախարարության գործն է, տեսչական մարմինը դրա հետ առնչություն չունի։ Եթե դա գործող հանքավայր լիներ, և այնտեղից արտահոսք լիներ, մենք կգնայինք այնտեղ, ստուգում կանեինք։ Այնտեղ լքված ռեկուլիվացիայի խնդիր կա, որը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, դրանք պետք է փակվեն, որ անձրևաջրերի լցվելու պատճառով, այդ ջրերը չհոսեն քաղաքով։

Այս խնդիրը անվերջ է, այդ չռեկուլտիվացված հանքում անձրևի գալու հետևանքով, սելավաջրերից, ձնհալից պարբերաբար այդ ջրերը հոսում են քաղաքի միջով, լցվում են Ողջի գետ, ու անընդհատ դիմում են մեզ, բայց մենք այդտեղ անելիք չունենք»,-ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչության Կապանի տարածաշրջանային վարչության տեղեկատվական բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը։

Կապ հատատեցինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ․ մեզ հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ իրենք այդպիսի ահազանգ չեն ստացել․

«Ո՛չ մեզ մոտ, և ո՛չ էլ մեր մարզային կառույցում ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ նման ահազանգ չի ստացվել։ Այդ իսկ պատճառով չենք կարող պատասխանել՝ ինչ խնդիր է, որովհետև մենք որևէ ինֆորմացիա չունենք»,-ասաց Հայկ Կոստանյանը։

Պարզվում է, որևէ կառույց պատասխանատու չէ այս խնդրի լուծման համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում