Ներքին 4 տարի առաջ - 22:30 09-06-2022

Աղվան Հովսեփյանը ծանր վիրահատության է ենթարկվել

Oragir.news-ի տեղեկություններով` ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանին վիրահատել են։ Նրա պաշտպաններից Աննա Մանթաշյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ Հովսեփյանը ծանր վիրահատություն է տարել երեք օր առաջ։

«Մեկ շաբաթ առաջ նրան տեղափոխել են Միքայելյան հիվանդանոց, սակայն վիրահատել են երեք օր առաջ։ Քանի որ նա շաքարի խնդիր ունի, պետք է իջեցնեին շաքարի մակարդակը»,- նշեց փաստաբանը։

Նա նաեւ հավելեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը լավ է, եթե իհարկե, բարդություններ չառաջանան։

Նշենք, որ վաղը շարունակվելու էր նրա եւ Վրեժ Մարկոսյանի գործի քննությունը, սակայն ամբաստանյալի բացակայությամբ այն չի կարող տեղի ունենալ։ Աննա Մանթաշյանը դրա վերաբերյալ ասաց, որ վաղվա նիստին մեկ հարց կքննարկվի` առանց Հովսեփյանի, որից հետո այն կհետաձգվի։

Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են