Արտաքին 4 տարի առաջ - 12:19 08-06-2022

Ռուսաստանը հավանություն չի տվել Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Hurriyet

Մոսկվան հավանություն չի տվել Անկարայի նոր ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում, գրում է Hurriyet պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Հայտնի է դարձել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ընթացքում դադարեցվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Այն Իսա շրջանում ծրագրված գործողության նախապատրաստումը։ Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը հավանություն չի տվել Այն Իսա շրջանում գործողության անցկացմանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Այս տարածքով է անցնում Հասաքա, Ռաքքա, արևելքում՝ Դեյր էզ Զոր, իսկ հյուսիսում՝ Հալեպ քաղաքներն իրար կապող մայրուղին (M4)։ Նշվում է, որ Ռուսաստանը նոր համալրումներ է ուղարկել այդ տարածաշրջան։

Ընդ որում, Թուրքիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել էին կետային հարվածներ հասցնել այս երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին Թել Ռիֆաթում և Մանբիջում՝ կանխելու համար հնարավոր հարձակումները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ նոր գործողությունները թույլ կտան վերացնել Անկարայի ազգային անվտանգության հետ կապված խնդիրները:

Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայում թուրքական գործողության մեկնարկից հետո գրոհայիններն ակտիվացել են Իդլիբի գոտում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում