Ներքին 4 տարի առաջ - 18:54 07-06-2022

Հայաստանի քաղաքացիների 66 տոկոսի կարծիքով՝ արցախյան վերջին պատերազմն անխուսափելի էր

Հայաստանի քաղաքացիների 66 տոկոսը կարծում է, որ արցախյան վերջին պատերազմն անխուսափելի էր։ Այդ մասին վկայում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) սոցհարցման արդյունքները։

Ընդ որում, հարցման մասնակիցների 28 տոկոսի ընտանիքի անդամներից որևէ մեկը մասնակցել է պատերազմին։

Հարցվածների 27 տոկոսը կարծում է, որ առաջիկա 1-4 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիա կարող է լինել, 12 տոկոսը նման հեռանկար է տեսնում 5-10 տարվա ընթացքում, 19 տոկոսը կարծում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք էլ չի ավարտվել։

Հարցվածների 98 տոկոսը պատասխանել է, որ երբեք հավանություն չի տա Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն՝ բարձր ինքնավարության կարգավիճակով, 1,6 տոկոսը կարծում է, որ նման հեռանկար հնարավոր է, իսկ 0,5 տոկոսը պատասխանել է, որ դա միանշանակ հնարավոր է։

Հարցված քաղաքացիների 42 տոկոսը նշել է, որ Հայաստանի նպատակը պիտի լինի վերականգնել Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ գտնվող այն տարածքները, որոնք առկա էին 44-օրյա պատերազմից առաջ, 32 տոկոսը կարծում է, որ պետք է վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, 26 տոոսը կարծում է, որ պետք է պահպանել ներկայիս իրավիճակը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են