Ներքին 4 տարի առաջ - 11:41 07-06-2022

Արման Թաթոյանի նկատմամբ քաղաքացիներն ունեն 81% վստահություն. նոր հետազոտության արդյունքներ

Երեկ՝ հունիսի 6-ին, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:

17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը):
Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում