Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:05 13-03-2021

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է. ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ այդ որոշման պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը:

«Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- նշեց Մանե Գևորգյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հավելեց, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար և կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր