Ներքին 4 տարի առաջ - 19:21 05-06-2022

Ավտոպատահարներ՝ «աշխատավարձի» դիմաց. Tik tok-ի «շաշկին» ոստիկանությանը չի հուզում

Մեր երկրում երթևեկության կանոններ չհարգողները ամեն օր ավելանում են։ Անգամ՝ որոշների համար դա հպարտանալու և գումար աշխատելու միջոց է դարձել։ Tik tok սոցիալական ցանցում հաճախ կարելի է նկատել երիտասարդ տղաների, որոշ դեպքերում՝ անչափահաս, ովքեր գիշերային ժամերին դուրս են գալիս «սև գործի»՝ անգամ երթևեկության կանոնների չտիրապետելով մրցավազք, կամ իրենց լեզվով ասված՝ «գոնկա են կպնում»։

Երիտասարդներին՝ բնականաբար, կուրացրել է այն «աշխատավարձը», որի դիմաց՝ շրջանցելով օրինապահ մարմիններին, երբեմն՝ հարբած, բարձր երաժշտությամբ մեքենա են վարում՝ դառնալով ավտոպատահարների պատճառ։ Tik tok և Ինստագրամ հարթակներում անգամ նման էջ կա ՝ «shashki Armenia» անվանումով, իսկ գումար աշխատելու այս տարբերակը «ներմուծվել է» ՌԴ-ից։ Բանն այն է, որ ոստիկանության ամենաթողության և այդ գործով չզբաղվելու արդյունքում մարդիկ գումար են աշխատում՝ ուրիշների նյարդերի ու կյանքի հաշվին։ Հոլովակների մեկնաբանություններ բաժնում միմյանց քաջալերող egav hedevicd te chasav?, Lawner և նմանատիպ այլ մեկնաբանություններն էլ՛ ավելի են քաջալերում երիտասարդ, բայց ոչ խոստումնալից «Ֆորմուլա 1»-ի վարորդներին։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ