Արտաքին 4 տարի առաջ - 20:17 04-06-2022

Ղազախստանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով վերանվանել է իր նավթի ապրանքանիշը

Ղազախստանը փոխել է իր նավթի ապրանքանիշի անվանումը, որպեսզի ռուսական նավահանգիստներից արտահանելիս այն չշփոթվի ռուսական ծագման նավթի հետ, որը ենթակա է Արևմուտքի պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Վերջին զգալի աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով... և Ռուսաստանի նավահանգիստներով Ղազախստանի նավթի արտահանման վրա փոփոխությունների բացասական ազդեցությունից խուսափելու համար 2022 թվականի հունիսից կիրառվում է հետևյալ դասի անվանումը՝ KEBCO (Ղազախստանի անմշակ նավթի արտահանման խառնուրդ)»,- պարզաբանել է ղազախական СНПС-Актобемунайгаз ընկերությունը:

Ապրանքանիշի անվանափոխության մասին տեղեկությունը հաստատել են ղազախական նավթային ընկերությունների չորս աղբյուրներ, որոնք տարանցում են իրականացնում ռուսական նավահանգիստներով։

Ղազախստանի նավթարդյունահանողները հույս ունեն ավելի բարձր գներ սահմանել իրենց նավթի համար և հեշտացնել վաճառքը, եթե փաստաթղթերում հստակ նշվի, որ այն Ռուսաստանից չէ:

Աղբյուրները հայտնում են, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի՝ հունիսի 6-ից։ Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում