Ներքին 4 տարի առաջ - 17:36 03-06-2022

Հրաչյա Սարգսյանը փոփոխություններ է արել մետրոպոլիտենում

Oragir.news-ը տեղեկություն է ստացել, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երեւանի Մետրոպոլիտենի նոր ղեկավար է նշանակել։

Նա Սահակ Վարդանյանին 2022 թվականի հունիսի 1-ից նշանակել է «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Իսկ Գևորգ Ավետիսյանին 2022 թվականի հունիսի 1-ից ազատել է տնօրենի պարտականությունների կատարումից:

Մետրոպոլիտենից հաստատեցին մեր տեղեկությունը։ Ապա նշեցին, որ Ավետիսյանը նշանակված է երթեւեկության գծով տնօրենի տեղակալ։

Ամենից շատ դիտված