Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:02 03-06-2022

Այն, ինչ ես իրենց մասին կուզեի ասել, պառլամենտի ներսում ասել չի կարելի. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին

«Եթե իրենց համար Հայաստանի և Արցախի ապագան կեղծ օրակարգ է, ապա այն, ինչ ես իրենց մասին կուզեի ասել, պառլամենտի ներսում ասել չի կարելի»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ իշխանությունը նրանց օրակարգը կեղծ է համարում։

Պատասխանելով իրենց հետագա գործողությունների մասին հարցին՝ Մամիջանյանն ասաց. «Վերջին երեսուն օրերի ընթացքում սովորություն է դարձել մեր հետագա գործողությունների պայմանավորվել և որոշել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ էլ մենք հիմա ուղևորվում ենք»։

Դիտարկմանը, որ եթե գիտեին, որ ՔՊ-ն նիստին չի գալու, ինչո՞ւ եկան, Մամիջանյանը պատասխանեց. «Այս ընթացակարգը հետդարձի հնարավորություն չունի, մենք արդեն իսկ նախաձեռնել էինք արտահերթ նիստ, երկրորդ՝ կար որոշակի հույս, որ ՔՊ բազմամարդ ֆրակցիայում կգտնվեն մարդիկ, որոնք իրենց կարծիքը Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ ամեն դեպքում խիզախություն կունենա արտահայտել՝ չվախենալով հաղորդագրություններից և հետագա կոմպրոմատներից, որոնք առկա են։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ նիստը չգումարելուն, սա հո սնդիկի մասին օրենք չի՞, սա լրագրողների աշխատանքը սահմանափակելու ապօրինաբար հակաժողովրդական կերպով նման օրինագիծ չէ՝ ինչ-որ պոպուլիստական, բայց բովանդակություն չպարունակող օրինագիծ չի, որ այդ օրակարգով հավաքվեն, իրենց օրակարգն ամբողջությամբ այլ է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են գնում նախարարների հետ հանդիպման այն դեպքում, երբ բոլոր նախարարները գալիս են ԱԺ՝ իրենց ծախսած փողերը զեկուցելու, ինչո՞ւ ընդդիմությունը չի գալիս և այդ հարցը ուղղում իրենց, Մամիջանյանն ասաց. «Այդ գործիքակազմը ևս օգտագործվելու է, իսկ այս պարագայում նախարարները իրենք պետք է շահագրգռված լինեն րոպե առաջ զատվել այն խունտայից, որը կասկածի տակ է դրել Արցախի և Հայաստանի ապագան, գտնել մեզ և ասել, որ իրենք իրենց համաձայնությունն են հայտնում այդ հայտարարությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը