Ավելին 4 տարի առաջ - 19:49 02-06-2022

«Ռոսկոմնադզորը» Վիքիպեդիայից պահանջել է հեռացնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ երկու հոդված

«Ռոսկոմնադզորը» Վիքիպեդիայից պահանջել է հեռացնել երկու հոդված՝ «Մարտեր Խարկովի համար (2022)» և «Ֆոսֆորային ռումբերի օգտագործումը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ»։

Ըստ «Ռոսկոմնադզորը» և Գլխավոր դատախազության՝ այդ հոդվածները պարունակում են «ոչ հավաստի տեղեկություններ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության անցկացման վերաբերյալ, ներառյալ տեղեկություններ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների և Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի մասին»:

Պատերազմի ընթացքում «Ռոսկոմնադզորը» բազմիցս պահանջել է Վիքիպեդիայից հեռացնել ռազմական գործողությունների ընթացքի մասին հոդվածները կամ տեղեկությունները։ Վիքիպեդիան առանձին էջ ունի, որտեղ թվարկված են Ռուսաստանում արգելված սեփական հոդվածներն ու նյութերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը