Արտաքին 4 տարի առաջ - 17:46 02-06-2022

Ռոսկոմնադզորը հաստատել է Proton VPN-ի և այլ VPN ծառայությունների արգելափակումը

Ռոսկոմնադզորը հաստատել է, որ Ռուսաստանում աշխատանք է տարվում VPN ծառայությունները արգելափակելու ուղղությամբ, այդ թվում՝ Proton VPN-ի, որոնք օգնում են շրջանցել երկրում արգելված կոնտենտի արգելափակումը։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է «Ինտերֆաքսի» հարցմանն ի պատասխան այն բանից հետո, երբ ռուս օգտատերերը խնդիրներ են ունեցել Proton VPN ծառայությանը միանալու հետ։

«Համաձայն «Կապի մասին» օրենքի՝ անօրինական կոնտենտի արգելափակումը շրջանցող միջոցները ճանաչվում են որպես սպառնալիք։ Հանրային օգտագործման ցանցի մոնիտորինգի և կառավարման կենտրոնը միջոցներ է ձեռնարկում ՌԴ տարածքում VPN ծառայությունների աշխատանքը սահմանափակելու ուղղությամբ, որոնք խախտում են ռուսական օրենսդրությունը»,- հաղորդել է Ռոսկոմնադզորը:

Proton-ի մշակողները հայտնել են ծառայությանը միանալու հետ կապված խնդիրների մասին հունիսի 1-ին: Նրանք նշել են, որ խափանումները տեղի են ունեցել ոչ ընկերության մեղքով, և ենթադրել են, որ ծառայության աշխատանքը կարող են սահմանափակել պրովայդերներն ու իշխանությունները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում